Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հանգստի ժամը

Հանգստի ժամը
10.12.2024 | 00:11

Աստծո կանչը

Դեկտեմբերի 10

Կարող է և այնպես լինել, որ Ես ձեզ ոչինչ չհայտնեմ, ոչ մի հրահանգ կամ առաջադրանք չտամ, բայց այդ ժամանակ իմացեք, որ ձեր ճանապարհը մաքուր է և ձեր անելիքը` հստակ: Այսինքն` ապրեք մի հանդարտ առաջընթաց, երբ սկսում եք ամեն օր է՛լ ավելի լավ ճանաչել ինձ:

Այս գիտակցումը կգա, երբ Ինձ նվիրված խաղաղ ու հանգիստ նստեք Իմ առջև ու սպասեք: Իմանալով, որ Ինձ հետ այդ սպասելը միայն կարող է բերել խաղաղություն և հանգստություն:

Միայն իրար սիրող ու հասկացող բարեկամները կարող են լուռ սպասել մեկը մյուսի ներկայությանը:

Կարող է նաև այնպես լինել, որ Ես մեր բարեկամությունը հաստատեմ այն ժամանակ, երբ դուք խաղաղ ու լուռ Ինձ եք սպասում, իսկ Ես ահա հանգստանում եմ ձեզ հետ` վստահ ձեր սիրուն ու հասկացողությանը:

ՈՒրեմն սպասեք, սիրեք և ուրախացեք:

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ